Չինաստանում ռազմական շքերթի ավարտից հետո հանդիպել են ՌԴ և Հյուսիային Կորեայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններում քննարկելու է բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունները:
«Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և ուրախ եմ, որ մենք հնարավորություն կունենանք խոսելու մեր երկկողմ հարաբերությունների շուրջ, ընդ որում՝ բոլոր հարթություններում և բոլոր ուղղություններով», - ասել է Պուտինը:
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանա Հյուսիսային Կորեայի մասնակցությունը ուկրաինական պատերազմին՝ ձևակերպելով այն, որպես ժամանակակից նեոնացիզմի դեմ պայքար:
«Ուզում եմ նշել, որ մենք երբեք չենք մոռանա նաև այն զոհողությունները, որոնք բերել են ձեր զինված ուժերը և ձեր զինծառայողների ընտանիքները։ Ես ցանկանում եմ ձեզ Ռուսաստանի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ժամանակակից նեոնացիզմի դեմ համատեղ պայքարին այս մասնակցության համար», - ասել Է Պուտինը։