Միջազգային

Աֆղանստանում երկրորդ երկրաշարժը խոչընդոտել է փրկարար աշխատանքները

Աֆղանստանում երկրորդ երկրաշարժը խոչընդոտել է փրկարար աշխատանքները

Աֆղանստանի արևելքում շաբաթվա սկզբին գրանցված ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1411-ի, իսկ տուժածների թիվը՝ ավելի քան 3100-ի․ տեղեկացնում է «Reuters»-ը։

Առաջին՝ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, որը տեղի է ունեցել Կունար և Նանգարհար նահանգներում, դարձել է երկրի վերջին տարիների ամենաաղետալի ցնցումներից մեկը։ Չնայած մեծածավալ փրկարար աշխատանքներին, երեքշաբթի երկրորդ՝ 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը կրկին խուճապ է առաջացրել և դժվարացրել օգնության գործընթացը՝ նոր փլուզումներ առաջացնելով և փակելով ճանապարհները։

Ըստ Թալիբանի վարչակազմի, ավերվել է ավելի քան 5400 տուն։ ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները զգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը դեռ փլատակների տակ են։

Փրկարար ջանքերը բարդանում են երկրի սահմանափակ ռեսուրսների, թույլ կառուցված տների և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական