Միջազգային

Ֆրանսիայի դատարանը Ասադին ձերբակալելու միջազգային օրդեր Է տվել

Ֆրանսիայի դատարանը Ասադին ձերբակալելու միջազգային օրդեր Է տվել

Ֆրանսիայի դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի և նրա 6 մերձավորի ձերբակալման միջազգային օրդեր Է տվել. հայտնել է France 24 հեռուստաալիքը։ 

Օրդերները տրվել են ամերիկացի լրագրող Մարի Քոլվինի և ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Օքլիի մահվան գործով, որոնք սպանվել են 2012 թվականին՝ Սիրիայի կառավարական զորքերի կողմից Հոմս քաղաքի ռմբակոծության ժամանակ: Ֆրանսիայի իշխանություններն այդ հարվածներն անվանում են մարդկության դեմ հանցագործություն և ռազմական հանցագործություն։ 

Բացի Ասադից, ֆրանսիական դատարանը կալանքի օրդեր է տվել նաև նրա եղբորը՝ Մահեր Ասադին, որը ղեկավարում էր Սիրիայի բանակի 4-րդ զրահատանկային դիվիզիան, ինչպես նաև սիրիական հետախուզության նախկին պետ Ալի Մամլյուքին և երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Ալի Այուբին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական