Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկրի պատմության ամենախոշոր ռազմական շքերթի ժամանակ հանդես եկավ կոշտ ուղերձով՝ հայտարարելով, որ աշխարհը կանգնած է խաղաղության և պատերազմի միջև ընտրության առաջ։ Տիանանմեն հրապարակում հավաքված 50 հազարից ավելի մարդկանց դիմելով՝ Սին շեշտել է, որ «չին ժողովուրդը կանգնած է պատմության ճիշտ կողմում»։
«Այսօր մարդկությունը կանգնած է խաղաղության կամ պատերազմի, երկխոսության կամ առճակատման, փոխադարձ ձեռքերբերումների (win-win) կամ զրոյական արդյունքով (zero-sum) ընտրության առջև», - ասել է Սին:
Նա ընդգծել է, որ Չինաստանը մեծ ազգ է, որին «երբեք չի վախեցնի ոչ մի խուլիգան»։
Նա հայտարարել է, որ Չինաստանը «մեծ երկիր է, որը երբեք չի վախենում որևէ ճնշումներից ու սպառնալիքներից» և ընդգծել, որ երկիրը «անսպառելի է»։ Սիի ելույթից հետո մեկնարկել է ռազմական տեխնիկայի խոշոր ցուցադրություն, ներառյալ հիպերձայնային հրթիռներ, անօդաչու սարքեր և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։
Շքերթին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ինչը վերլուծաբանների գնահատմամբ՝ ուղերձ էր Արևմուտքին Չինաստանի դաշինքի ամրապնդման մասին։