Միջազգային

Ռուսաստանի հետ մի քանի հարցերի շուրջ դեռ համաձայնություն չկա. Թրամփ

Ռուսաստանի հետ մի քանի հարցերի շուրջ դեռ համաձայնություն չկա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Daily Caller-ին տված հարցազրույցում անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում կայացած հանդիպմանը՝ նշելով, որ որոշ հարցերում կողմերը չեն հասել համաձայնության։

Թրամփի խոսքով՝ հարաբերությունները Պուտինի հետ ընդհանուր առմամբ «շատ լավ» են եղել, սակայն ուկրաինական կարգավորման հարցում որոշ տարաձայնություններ դեռ մնում են։

«Ես կուզեի, որ այս ամենը արդեն լուծված լիներ։ Հնարավոր է՝ նրանք մի փոքր էլ պատերազմեն։ Անիմաստ է, բայց գուցե դեռ պետք է շարունակել կռվել»,– ասել է նախագահը։

Պատասխանելով հնարավոր եռակողմ բանակցությունների մասին հարցին՝ Թրամփը նշել է․ «Եռակողմը կլինի։ Երկկողմի մասին վստահ չեմ, բայց եռակողմը տեղի կունենա։ Պարզապես երբեմն մարդիկ դեռ պատրաստ չեն դրան»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական