Սաուդյան Արաբիան և Իրաքը դադարեցրել են նավթի մատակարարումը Հնդկաստանի «Նայարա Էներջի» վերամշակման գործարանին, որը վերահսկվում է «Ռոսնեֆտի» կողմից։ Հաղորդվում է, որ պատճառը հուլիսին ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն են։
Գործարանը սովորաբար ամսական մոտ 3 միլիոն բարել էր ստանում Սաուդյան Արաբիայից և Իրաքից, սակայն օգոստոսին մատակարարումները զրոյական են եղել։
Ընկերությունը վերամշակում է հնդկական նավթի մոտ 8%-ը և վաճառքի հետ կապված խնդիրների պատճառով Վադինարում արդեն կրճատել է իր վերամշակման գործարանի բեռը մինչև 70-80%։
Վառելիք արտահանելու համար այն ստիպված է օգտագործել «ստվերային նավատորմ», քանի որ խոշոր փոխադրողները հրաժարվել են համագործակցել։