Վրաստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր գործիչ Գիորգի Գախարիան, որը 2025 թվականի գարնանից գտնվում է Բեռլինում, TV Pirveli-ին տված հարցազրույցում հաստատել է, որ ստացել է Գերմանիայում բնակվելու իրավունք։
«Սա քաղաքական ապաստան չէ։ Մենք քաղաքական ապաստանի մասին չենք խոսում. նրանք ուզում են դրանից ինչ-որ առասպել ստեղծել։ Սա աշխատանքի իրավունք է, և այս աշխատանքը ուղղակիորեն կապված կլինի Վրաստանի, երկրի եվրոպական ապագայի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման և ԵՄ ընդլայնման, մասնավորապես, Արևելյան Եվրոպայի ուղղությամբ փորձագիտական աշխատանքի հետ։ Ամեն ինչ կպտտվի Վրաստանի շուրջ», - ասել է նա։
Գախարիան հայտնել է, որ մոտ ապագայում չի պլանավորում վերադառնալ Վրաստան, և դրանում «ոչ մի զարմանալի բան» չկա։ Նա պնդել է, ոչ Եվրոպա չի մեկնել ձերբակալությունից վախենալով՝ նշելով, որ իր նախկին ընկերները չունեն իրեն կալանավորելու ռեսուրսներ, քանի որ «դա պարզ հարց չէ»։