Միջազգային

Բելգրադում ցուցարարները լռության երթ են անցկացրել

Բելգրադում ցուցարարները լռության երթ են անցկացրել

Սերբիայում սեպտեմբերի 1-ին տասնյակ հազարավոր ցուցարարներ լուռ երթով անցել են մայրաքաղաք Բելգրադի փողոցներով՝ ի հիշատակ 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի կայարանի տանիքի փլուզման տասնվեց զոհերի:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարները կոռուպցիան ողբերգության պատճառ են համարում և պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որպեսզի իշխանությունից հեռացնեն նախագահ Ալեքսանդր Վուչիչի առաջադիմական կուսակցությանը:

Նմանատիպ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև երկրի այլ քաղաքներում, այդ թվում՝ Նովի Սադում, Կրագուևացում և Ալեքսինացում:

Ըստ Reuters-ի, Սերբիայում մի քանի ամիս շարունակվող բողոքի ցույցերը անորոշություն են առաջացնում Վուչիչի և նրա կուսակցության մոտ: Միևնույն ժամանակ, ցուցարարների արտահերթ ընտրությունների պահանջին ի պատասխան, Սերբիայի նախագահը ասել է, որ «ժողովրդավարական երկրները չեն կարող փոխել ընտրությունների ժամանակացույցը ամեն անգամ, երբ բողոքի ցույցեր են տեղի ունենում», քանի որ դա «կվնասի հենց քաղաքացիներին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական