Մոսկվան և Վաշինգտոնը ներկայումս երկխոսություն են վարում հիմնականում Ուկրաինայի շուրջ. դեռևս վաղ է խոսել երկկողմ հարաբերությունների զարգացման մասին։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կարող է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին տեղեկացնել Չինաստան կատարած իր այցի արդյունքների մասին՝ հաշվի առնելով երկու երկրների միջև զարգացումները։
«Հարաբերությունները զարգանում են հիմնականում ուկրաինական հակամարտության քննարկումների միջոցով։ Ինձ թվում է, որ վաղաժամ է խոսել երկկողմ հարաբերությունների որևէ զարգացման մասին», - նշել է դիվանագետը։