Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը դրական է գնահատում Պակիստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։
«Մենք լավ հարաբերություններ ունենք թե՛ Պակիստանի, թե՛ Հայաստանի հետ։ Երկուսն էլ մեր հարևաններն են, և այս զարգացումները մենք գնահատում ենք դրական։ Հույս ունենք, որ այդ քայլը կուժեղացնի փոխըմբռնումը տարածաշրջանի երկրների միջև, հատկապես՝ Հարավային Կովկասում»,- ասել է Բաղային։