Միջազգային

Կոնսենսուս գտնելու հնարավորություն կա. Պուտին

Կոնսենսուս գտնելու հնարավորություն կա. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։

Պուտինը հայտարարել է, որ եթե դադարեցվեն Արևելյան Եվրոպայի երկրներից Ուկրաինա գազի մատակարարումները, ապա նրանք «անմիջապես կհասկանան», որ իրենց վարքագծի մեջ, որը խախտում է ուրիշների շահերը, կան սահմաններ։

«Ուկրաինան զգալի էներգառեսուրսներ է ստանում իր արևելաեվրոպական հարևանների միջոցով։ Դադարեցրեք ռևերսով գազի մատակարարումները։ Դադարեցրեք էլեկտրաէներգիայի մատակարարումները, և նրանք անմիջապես կհասկանան, որ իրենց վարքագծի մեջ, որը խախտում է ուրիշների շահերը, կան որոշակի սահմաններ»,- ասել է Պուտինը Ֆիցոյի հետ հանդիպման ժամանակ։

Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի խնդրին՝ նշելով, որ այդ երկրի անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ կոնսենսուս գտնելը հնարավոր է, և դա նույնպես քննարկվել է Անքորիջում. «Կան Ուկրաինայի անվտանգության ապահովման տարբերակներ հակամարտության ավարտի դեպքում, և դա նույնպես եղել է մեր քննարկման առարկան Անքորիջում։ Ինձ թվում է, որ այստեղ կոնսենսուս գտնելու հնարավորություն կա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական