Միջազգային

Աֆղանստանում երկրաշարժից զոհերի թիվն անցել է 800-ը

Աֆղանստանում երկրաշարժից զոհերի թիվն անցել է 800-ը

Աֆղանստանում երեքշաբթի առավոտյան վերսկսվել են փրկարարական աշխատանքները։

Հիշեցնենք, կիրակի ուշ երեկոյան տեղի է ունեցել երկրաշարժ, որը երկրի պատմության ամենահզոր բնական աղետներից մեկն էր։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 800 մարդ, իսկ հազարավորները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Փրկարարները փորձում են հասնել առավել տուժած և դժվարամատչելի լեռնային բնակավայրեր։

BBC-ի հաղորդմամբ՝ շատ բնակիչներ գիշերը անցկացրել են բաց երկնքի տակ։ Զոհվածների մեծ մասը Կունարի լեռնային նահանգից են, որը ամենամոտն էր կիրակի ուշ երեկոյան գրանցված երկրաշարժի էպիկենտրոնին։

Աֆղանական պաշտոնյաները նախազգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է էականորեն աճել, քանի որ ամբողջությամբ ավերվել են մի շարք գյուղեր։

Արևմտյան պետությունները հայտարարել են, որ պատրաստ են աջակցել երկրաշարժի հետևանքների վերացման և օգնության տրամադրման գործընթացին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական