Թուրքական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահ Էրդողանը և Փեզեշքիանը Չինաստանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ։
Իրանի նախագահականի կողմից տարածված հաղորդագրության մեջ նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ դեմ է արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ներկայությանը։
«Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերին։ Միևնույն ժամանակ, դեմ ենք Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ներկայությանը»
Թուրքիայի նախագահը հանդիպման ժամանակ նաև նշել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Կովկասում խաղաղություն հաստատելու համար։
«Երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա հիմնված հաղորդակցության ուղիների բացումը բոլորիս վերաբերող հարց է»,- ասել է Էրդողանը։