Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը պաշտոնական հանդիպումից հետո շարունակել են զրույցը թեյի սեղանի շուրջ՝ Չինաստանի առաջնորդի Չժոննանհայ նստավայրում, հաղորդում է ТАСС-ի թղթակիցը։
Մինչ այդ նրանց բանակցությունները տեղի էին ունեցել ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Քննարկվել են Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության հետագա խորացումը, գործնական համագործակցության զարգացումը, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանային օրակարգի հարցեր և բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը։
Պեկինում կայացած բանակցությունների արդյունքներով կողմերը ստորագրել են ավելի քան 20 երկկողմ փաստաթուղթ։
«Չինաստանն ու Ռուսաստանը տիրապետում են սեփական զարգացման և վերածննդի համար անհրաժեշտ հզորությանը», – ընդգծել է Սի Ծինփինը։