Միջազգային

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց

Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է ընդունել Մինսկի գործընթացի և դրա հետ կապված ԵԱՀԿ կառույցների փակման մասին: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների՝ ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված համատեղ հարցման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից դադարեցվում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, ինչպես նաև պլանավորման բարձր մակարդակի խմբի գործունեությունը:

ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է վերոնշյալ կառույցների փակումից բխող վարչական և տեխնիկական հարցերի լուծարումնն ավարտել ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ին:

Որոշման մեջ նաև նշվել է, որ ԵԱՀԿ շրջանակներում նախկինում ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական նախկին հակամարտությանը, կորցնում են իրենց ուժը և ենթակա չեն կիրառման:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական