Չինաստանում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ելույթով՝ շեշտելով, որ աշխարհակարգը պետք է փոխվի և այլևս չկենտրոնանա Եվրոպայի ու ԱՄՆ-ի շուրջ։
«Եվրոկենտրոնական և եվրոատլանտյան մոդելը սպառվել է»,- հայտարարել է Պուտինը՝ Արևմուտքին մեղադրելով Ուկրաինայում պատերազմի համար։ Նրա խոսքով, ճգնաժամի պատճառը Ուկրաինայում «պետական հեղաշրջումն» է եղել և ՆԱՏՕ-ում երկիրը ներգրավելու փորձերը։
«Այս ճգնաժամը չի ծագել Ռուսաստանի հարձակման հետևանքով»,- ընդգծել նա։
Պուտինը նաև անդրադարձավ օգոստոսի 15-ին Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպմանը՝ նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են նպաստել հակամարտության կարգավորմանը։