Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու որոշումը պետք է կայացնի բացառապես հայ ժողովուրդը, և բոլոր գործոնները պետք է կշռադատվեն։
«Վերջերս Նիկոլ Փաշինյանը ասել է, որ անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ։ Եվ եթե երբևէ նման որոշում կայացվի, ապա վստահ եմ, որ կկշռադատվեն որոշումների կայացման վրա ազդող բազմաթիվ գործոններ», - լրագրողներին ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալը։