Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն շնորհակալություն է հայտնել Ալիևին և Բայրամովին՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում մտքերի փոխանակության համար։ Այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչը գրառում է կատարել իր X-ի էջում։
Գրոնոն Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները պատմական է որակել։
«Ադրբեջանում փոխանցեցի ԵՄ-ի ուղերձը՝ աջակցություն լիակատար կարգավորման բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ հաղորդակցությունների բացմանը, տարածաշրջանի համար խաղաղության օգուտների ստեղծմանը, ինչպես նաև մարդասիրական և անցյալի ժառանգության հարցերի լուծմանը։
Այցելեցի նաև Նախիջևան, որտեղ հանդիպեցի նախագահի ներկայացուցիչ Նաջաֆլիի հետ և ծանոթացա տեղում տրանսպորտային ենթակառուցվածքների հետ՝ ԵՄ հնարավոր ներգրավվածության նպատակով»,- գրել է ԵՄ ներկայացուցիչը։