Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքին, Հյուսիսային Աֆրիկային և Անդրկովկասին վերբերող տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հաղորդում են ռուսական զլմ-ները։
«Մեր ուշադրության կենտրոնում են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաները, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան, Անդրկովկասը։ Այս բոլոր ուղղություններով ռուս-թուրքական փոխգործակցությունը կարգավորված է լավ, կրում է կոնկրետ, օգտակար և, ես կասեի, վստահելի բնույթ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիան կշարունակի հատուկ դեր խաղալ ուկրաինական կարգավորման գործում։
«Մենք շնորհակալ ենք մեր թուրք ընկերներին ուկրաինական ճգնաժամի լուծման քաղաքական և դիվանագիտական ջանքերում նշանակալի ներդրման համար։ Այս տարվա մայիսից Ստամբուլում արդեն տեղի են ունեցել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երեք փուլ, որոնք հնարավորություն են տվել առաջ շարժվել հումանիտար ոլորտի մի շարք գործնական հարցերի լուծման գործում», - ասել է Պուտինը։
«Ես վստահ եմ, որ Թուրքիայի հատուկ դերը այս հարցերում կշարունակի պահանջված լինել», - հավելել է նա։
Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ակնկալում է նրա այցը Թուրքիա, և այդ առաջարկը մնում է ուժի մեջ։