ԵԱՀԿ գործող նախագահ Վալտոնենը և գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն ողջունել են Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների լուծարումը։
Ֆինլանդիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը պատմական համաձայնագրի և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համարձակ քայլերի համար շնորհավորել է կողմերին։ Նա ընդգծել է, որ որոշումն ընդունվել է 57 մասնակից պետությունների կոնսենսուսով։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այս զարգացումը որակել է «պատմական»՝ ընդգծելով դիվանագիտության ուժը նույնիսկ տասնամյակների հակամարտությունից հետո։
Մինսկի գործընթացի փակման տեխնիկական և վարչական քայլերը կավարտվեն ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։