Մոտ ապագայում «Զանգեզուրի միջանցքը» կդառնա թե՛ Միջին, թե՛ Հյուսիս-Հարավ միջանցքի հաջորդ կարևոր հատվածը, կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը. հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Չինաստանի Տյանցզին քաղաքում «ՇՀԿ +» ձևաչափով նիստում։
Նա ընդգծել է, որ միջանցքն օգուտ կբերի ադրբեջանական սահմանից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ տեղակայված հարևաններին: