Չինաստանում Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։
Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն երկարատև խաղաղության: Նրա խոսքով՝ Կովկասում երկարատև կայունությունը համապատասխանում է Թուրքիայի և Ռուսաստանի փոխադարձ շահերին։
Թուրքիայի նախագահ նշել է, որ Թուրքիայի ջանքերը Ուկրաինայում պատերազմը արդար և երկարատև խաղաղությամբ ավարտելու ուղղությամբ շարունակվում են, և ինքը կարծում է, որ Ստամբուլի բանակցությունները նպաստել են խաղաղության գործընթացին։