Միջազգային

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 600-ը

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 600-ը

Գիշերը հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում, զոհվել են հարյուրավոր մարդիկ: 

Ավելի քան 6,0 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, որին հաջորդել են երկու հետցնցումներ՝ 5,2 և 4,7 մագնիտուդով: Էպիկենտրոնը եղել է Կունարի Ջելալաբադ քաղաքի մոտ։ Երկրաշարժը ազդել է Նուրգալ, Սոկկայ, Վատապուր, Մանոգի և Չապա Դարա շրջանների վրա:

Reuters-ի տվյալներով՝ այս պահին հաստատվել է 622 մարդու մահը, ավելի քան 1500 մարդ համարվում է տուժած։ Որոնողական աշխատանքները փլատակների տակ շարունակվում են, զոհերի թիվը կարող է աճել։ Տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ զոհերի թիվը անցնում է 700-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական