Միջազգային

Պուտինը դեռ չի հանդիպել Ալիևին. Պեսկով

Պուտինը դեռ չի հանդիպել Ալիևին. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի հանդիպել կամ զրուցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. լրագրողներին հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այսօր դեռևս չի եղել»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Ալիևը ևս մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Այդ միջոցառման շրջանակում երեկ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական