«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ո՞ր երկիրն ունի ամենաշատ ժամային գոտիները։ Մի շտապեք պատասխանել՝ ասելով Ռուսաստանի դաշնությունը: Այդ երկիրը Ֆրանսիան է: Ինչո՞ւ Ֆրանսիան։
Ֆրանսիայի մայրցամաքային մասը (Եվրոպայում) ունի միայն 1 ժամային գոտի (CET/CEST)։ Սակայն Ֆրանսիային պատկանող բազմաթիվ տարածքներ և կղզիներ աշխարհով մեկ (Կարիբյան ծովում, Հնդկական օվկիանոսում, Խաղաղ օվկիանոսում, Հարավային Ամերիկայում և Անտարկտիդայում) ունեն իրենց տեղական ժամային գոտիները։
Ընդհանուր առմամբ՝ Ֆրանսիան ընդգրկում է 12 գոտի: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ն ունի 11 ժամային գոտի, իսկ Ռուսաստանը՝ 9»: