Միջազգային

Ռուսաստանը հրաժարվել է մարզերի լիակատար վերահսկողության գաղափարից. Ֆիդան

Ռուսաստանը հրաժարվել է մարզերի լիակատար վերահսկողության գաղափարից. Ֆիդան

Ավելի վաղ ռուսները պնդում էին չորս մարզերի լիակատար վերահսկողության մասին։ Այժմ նրանք հրաժարվել են դրանից՝ սահմանափակվելով շփման գծի պահպանությամբ, բացառությամբ՝ մեկ վայրի. այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

«Ռուսները պահանջում են լիակատար վերահսկողություն Դոնեցկի շրջանում և պատրաստ են մնալ Զապորոժիեի և Խերսոնի մարզերի շփման գծում»,- ասել է՝ նշելով է, որ դա նախնական պայմանավորվածություն է։ 

Ֆիդանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղության հարցը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ: Թուրքիայի արտգործնախարարը խոսել է նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և ԱԱՊԽ քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։ 

«Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ մենք լավատեսորեն ենք տրամադրված խաղաղության հարցում։ Մենք բավարար հիմքեր ունենք այդ լավատեսության համար»,- ընդգծել է Ֆիդանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական