Միջազգային

Օվերչուկի հանդիպումներն անցել են պրոֆեսիոնալ, անկեղծ մթնոլորտում. Զախարովա

Օվերչուկի հանդիպումներն անցել են պրոֆեսիոնալ, անկեղծ մթնոլորտում. Զախարովա

Օգոստոսի 20-ին Երևանում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումներից հետո փոխըմբռնում է ձեռք բերվել Եվրոպական և Եվրասիական միությունների տեխնիկական կանոնակարգերի անհամատեղելիության որոշ նրբերանգների վերաբերյալ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Նրա խոսքով՝ Օվերչուկի հանդիպումներն անցել են պրոֆեսիոնալ, անկեղծ և կառուցողական մթնոլորտում, շոշափվել են տնտեսական համագործակցության բազմաթիվ ասպեկտներ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով: Քննարկվել են ապրանքների որոշակի տեսակների, մասնավորապես, սննդի մատակարարման հարցերը, հաջողվել է հասկանալ որոշ նրբերանգներ։ 

«Այս զրույցները ցույց են տվել, որ Հայաստանը հետաքրքրված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործունեությամբ։ Հայ արտադրողները զգում են իրենց երկրի մասնակցության գործնական օգուտները և հասկանում ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, ապրանքների անարգել մուտքի կարևորությունը», - հավելել է նա՝ հիշեցնելով, որ վերջին 10 տարում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է մոտ 10 անգամ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական