Միջազգային

Իսրայելի ավիահարվածից զոհվել է հութիների առաջնորդը

Իսրայելի ավիահարվածից զոհվել է հութիների առաջնորդը

Եմենի մայրաքաղաք Սանայի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է Եմենի վարչապետ Ահմեդ ալ-Ռահավին: Այդ մասին հայտնում են մի շարք հեղինակավոր լրատվականներ:

Աղբյուրը նշում է, որ ավիահարվածը հասցվել է իսրայելական կործանիչների կողմիցէ Հադդ շրջանում գտնվող տան ուղղությամբ: Արդյունքում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ վարչապետն ու նրա մի քանի համախոհներ։ 

«Անսար Ալլահ» շարժումը պատրաստվում է պաշտոնապես հայտարարել նրա մահվան մասին։ Ռահավին հութիների կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի օգոստոսի 10-ին։ 

Նա սպանվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ «Անսար Ալլահ» շարժումը հայտնել էր Թել Ավիվում Բեն Գուրիոն օդանավակայանի վրա «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռի միջոցով հարձակման մասին: Նախօրեին Իսրայելը 12 ավիահարված Է հասցրել Սանայում «Անսար Ալլահի» դիրքերին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական