Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն օգոստոսի 28-ին ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Պաոլո Զամպոլիին, ով փոխանցել է Դոնալդ Թրամփի շնորհավորանքները Անկախության օրվա կապակցությամբ:
Կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության ընդլայնումը, քաղաքական երկխոսության զարգացումը և անվտանգության ոլորտում համագործակցությունը:
ԱՄՆ-ն շարունակում է մնալ կարևոր տնտեսական գործընկեր. 2024 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 15% - ով, համատեղ նախագծերի պորտֆելը գերազանցել է 11 մլրդ դոլարը։ Կողմերը հեռանկարային են համարել հանքային ռեսուրսների, ավիացիայի, գյուղատնտեսության և թվային տեխնոլոգիաների նախագծերը։