Միջազգային

Մահացել է Լուկաշենկոյի հակառակորդների սպանության մեջ կասկածվողը

Մահացել է Լուկաշենկոյի հակառակորդների սպանության մեջ կասկածվողը

Բելառուսական ընդդմադիր մամուլը գրում է, որ մահացել է  հատուկ նշանակության զորքերի նախկին զինծառայող Վլադիմիր Բուտկոն, ով կասկածվում է Լուկաշենկոյի հրամանով քաղաքական սպանություններ կատարելու մեջ։

Բուտկոն կապված է ընդդիմադիր քաղաքական գործիչներ Յուրի Զախարենկոյի, Վիկտոր Գոնչարի և գործարար Անատոլի Կրասովսկու առևանգման և սպանության հետ։

Այս գործով դատավարության ժամանակ Բուտկոյի դեմ ցուցմունք է տվել բելառուսական հատուկ նշանակության ուժերի նախկին մարտիկներից մեկը՝ Յուրի Գարավսկին։

Գարավսկու խոսքով՝ Բուտկոն անձամբ մասնակցել է Կրասովսկու մեքենայի ոչնչացմանը, որը ջարդվել է զրահափոխադրիչի կողմից և թաղվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական