Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը խոսել է Վաշինգտոնում կնքված համաձայնագրերի մասին` նշելով, որ տարածաշրջանի համար շատ լավ պատկեր է ստեղծվել. «Տարածաշրջանի համար շատ լավ պատկեր է ստեղծվել՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև և Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրերի շնորհիվ։
Ֆիդանը նաև հայտնել է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա։ ««Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա։ Կողմերը իրենց միջև կքննարկեն, թե ով այն կգործարկի և ինչ կլինի։ Մեր նախագահի և մեր դիրքորոշումը հիմնված է վստահության վրա։ Մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին, ունենք սերտ համագործակցություն։ Այնտեղի ընկերները, մասնավորապես Ալիևը, նույնպես տաղանդավոր մարդիկ են։ Փաշինյանի դիրքորոշումը և քաղաքական ռիսկերի դիմելը ևս պետք է գնահատել»: