Միջազգային

Հնդկաստանը կարող է մաքսատուրքերի 25% զեղչ ստանալ. Թրամփի խորհրդական

Հնդկաստանը կարող է մաքսատուրքերի 25% զեղչ ստանալ. Թրամփի խորհրդական

ԱՄՆ նախագահի առևտրի և արդյունաբերության հարցերով ավագ խորհրդական Փիթեր Նավարոն Bloomberg-ի եթերում հայտարարել է, որ Հնդկաստանը կարող է հասնել ամերիկյան մաքսատուրքերի մեկ քառորդով նվազեցմանը, եթե հրաժարվի ռուսական նավթի գնումներից: Նրա խոսքով՝ այժմ հնդկական իշխանություններն ուղղակի հասկացնում են, որ մտադիր չեն վերանայել իրենց դիրքորոշումը։ 

Նավարոյի խոսքով՝ Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Դելիի և Պեկինի վրա՝ հասնելով ռուսական էներգառեսուրսների գնումների դադարեցմանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական