Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կայցելի Չինաստան՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված զորահանդեսին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնել է Պեկինը:
South China Morning Post-ը հաղարդում է, որ սա կլինի ԿԺԴՀ առաջնորդի առաջին այցը Չինաստան ավելի քան վեց տարվա ընթացքում:
Նա սեպտեմբերի 3- ին կայանալիք միջոցառմանը կմիանա Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին:
Նրանք կլինեն աշխարհի 26 առաջնորդների թվում, որոնք, ինչպես սպասվում է, կմասնակցեն շքերթին:
Պարբերականը գրում է, որ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ավանդաբար ամուր կապերը լարվածության նշաններ են ցույց տալիս, և վերլուծաբաններն ասում են, որ Փհենյանի ռազմական աջակցությունը և Մոսկվայի հետ աճող ռազմավարական մերձեցումը ենթադրում են, որ Պեկինը կարող է դուրս մնալ:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Ինդոնեզիայի, Մալայզիայի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի և Մյանմարի առաջնորդները, ինչը հաստատել է South China Morning Post-ը:
Ցուցակում են նաև կենտրոնասիական հինգ երկրների նախագահները, որոնց Պեկինը դիտարկում է որպես կարևոր ռազմավարական գործընկերներ: