Եվրոպական երեք երկրների՝ ՄԹ, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները և ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին տեղեկացրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պաշտոնապես տեղեկացնելու մտադրության մասին՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) շրջանակներում այսպես կոչված վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման մասին, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Միաժամանակ, նրանք ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ առաջիկա 30 օրվա ընթացքում դիվանագիտական լուծում գտնելու՝ խնդիրները լուծելու և Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերսկսումը կանխելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարարը եվրոպական երեք երկրների գործողությունները անվանել է անհիմն, անօրինական և որևէ իրավական հիմքից զուրկ։ Արաղչին հիշեցրել է Իրանի «պատասխանատու և բարի կամքի մոտեցման մասին՝ միջուկային խնդրին վերաբերող հարցերը լուծելու դիվանագիտությանը հետևելու հարցում»:
Նա ընդգծել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը համապատասխանաբար կարձագանքի եվրոպական երեք երկրների այս անօրինական և անհիմն գործողություններին՝ իր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու և ապահովելու համար»։