Միջազգային

Արգենտինայի նախագահի վրա քարեր են նետել

Արգենտինայի նախագահի վրա քարեր են նետել

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի վրա քարեր են նետել Բուենոս Այրեսից հարավ գտնվող Լոմաս դե Սամորա քաղաքում անցկացվող նախընտրական միջոցառման ժամանակ։

Նախագահը չի տուժել, նրան ուղեկցել են անվտանգության աշխատակիցները։ Ինչպես բացատրում է AFP գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել նախագահի քրոջ և աշխատակցուհու շուրջ բռնկված կոռուպցիոն սկանդալի ֆոնին։

Երբ ցուցարարները հարձակվել են քաղաքական գործչի վրա, նա քրոջ հետ եղել է մեքենայում։ Այս մեքենայի և նրան ուղեկցող մեքենաների վրա քարեր, բույսեր և շշեր են նետվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական