Միջազգային

Վրացի և ամերիկացի պաշտոնյաները կարևորել են Թրամփի խաղաղարար նախաձեռնությունը

Վրացի և ամերիկացի պաշտոնյաները կարևորել են Թրամփի խաղաղարար նախաձեռնությունը

Թբիլիսիում կայացել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալան Փերսելի հանդիպումը, որտեղ անդրադարձ է արվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների սպասվող ապաշրջափակման ֆոնին միջազգային երթուղիների հեռանկարներին: 

Կվրիվիշվիլին ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության համաձայնագրերը «բացել են Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացման նոր հնարավորություններ»։

«Նախարարը հատկապես ընդգծել է նախագահ Թրամփի խաղաղարար նախաձեռնությունների կարևորությունը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծել Հարավային Կովկասի զարգացման համար։ Նրա խոսքով՝ այս արդյունքը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար, ինչը Վրաստանի կառավարության քաղաքական առաջնահերթությունն է»,- ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Միջին միջանցքի զարգացմանը։ Այն Կասպից և Սև ծովերի լաստանավային տերմինալները կապում է Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Լեհաստանի երկաթուղային ցանցերի հետ։

Նրանք ընդգծել են Վրաստանի դերը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ նախագծերի հիմնական խաղացող, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը՝ որպես Եվրոպան և Ասիան կապող կայուն, անվտանգ և արդյունավետ երթուղի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական