Ուկրաինային Ռուսաստանի հերթական զանգվածային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։ Կան տասնյակ տուժածներ։
«Այսօրվա ռուսական այս հրթիռներն ու հարվածային դրոնները հստակ պատասխան են աշխարհում բոլոր նրանց, ովքեր շաբաթներ ու ամիսներ շարունակ հրադադարի և իրական դիվանագիտության կոչ են արել։ Ռուսաստանն ընտրում է բալիստիկան, այլ ոչ թե բանակցությունների սեղանը», - հավելել Է նա։
Նա ակնկալում է, մասնավորապես, Չինաստանի արձագանքը տեղի ունեցողին։ Չէ որ հենց ՉԺՀ-ն է բազմիցս կոչ արել պատերազմի չընդլայնման և կրակի դադարեցման։
Ուկրաինայի նախագահը ցանկանում է տեսնել նաև Հունգարիայի արձագանքը։
«Երեխաների մահը պետք է շատ ավելի ուժեղ հույզեր առաջացնի, քան որևէ այլ բան։ Մենք ակնկալում ենք աշխարհում յուրաքանչյուրի արձագանքը, ով խաղաղության կոչ է արել, իսկ հիմա ավելի հաճախ է լռում», - նշել է առաջնորդը։