ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջորջ Սորոսը և նրա որդին պետք է դատապարտվեն ազատազրկման.
«Ջորջ Սորոսը և նրա ձախ արմատական որդին պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն Միացյալ Նահանգներում բողոքի ցույցերին և ավելի շատ բաների աջակցելու համար: Սորոսը պետք է դատապարտվի 10 տարվա ազատազրկման: Մենք այլևս թույլ չենք տալու այս խելագարներին՝ քանդել Ամերիկան, երբեք չտալով նրանց շնչելու հնարավորություն»,- այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth սոցցանցի իր էջում։
Ըստ նրա՝ Սորոսը և նրա «հոգեբանական խնդիրներով» ընկերները հսկայական վնաս են հասցրել ԱՄՆ-ին: