Տոկիոյում գրանցվել է աննախադեպ շոգի ռեկորդ․ արդեն 10 օր շարունակ առավելագույն ջերմաստիճանը պահպանվել է +35°-ից բարձր։ Սա գերազանցել է նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 2022թ․ հունիսի 26-ից հուլիսի 3-ը։
Այս տարվա ևս մեկ ռեկորդային ցուցանիշ․ ընդհանուր առմամբ՝ Տոկիոյում արդեն 23 օր գրանցվել է +35°-ից բարձր առավելագույն ջերմաստիճան։ Հինգշաբթի օրը Ճապոնիայի մայրաքաղաքում կանխատեսվում է ամպամած եղանակ, իսկ առավելագույն ջերմաստիճանը կլինի +32°։
Նագոյայում օգոստոսի 28-ին սպասվում է մինչև +38°, իսկ Օսակայում՝ մինչև +36°։ Օդերևութաբանները նշում են, որ ուժեղ շոգը կշարունակվի մինչև սեպտեմբերի սկիզբ և կոչ են անում բնակչությանը ձեռնարկել պաշտպանիչ միջոցներ ջերմային հարվածից խուսափելու համար։