Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է հայոց ցեղասպանության մասին Նեթանյահուի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է հայոց ցեղասպանության մասին Նեթանյահուի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն խիստ քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը, որով վերջինս առաջին անգամ խոստովանեց Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների և հույների ցեղասպանության փաստը։

Անկարայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Նեթանյահուն փորձում է «անցյալի ողբերգությունները օգտագործել քաղաքական նպատակներով»։ Թուրքիան հայտարարությունը որակել է «անհիմն և պատմաիրավական փաստերին հակասող»։

«Նեթանյահուի՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ արված դիտողությունները անցյալի ողբերգությունները քաղաքական նպատակներով շահագործելու փորձ են։ Մենք դատապարտում և մերժում ենք այս դիտարկումները, որոնք հակասում են պատմական և իրավական փաստերին»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական