Միջազգային

Կրակոցներ՝ Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում․ կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ կրակողը, կան տասնյակ վիրավորներ, հայտնում է Reuters-ը։ 

Ավելի ուշ հստակեցվել է, որ երկու դպրոցական է զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։ Ոստիկանության ղեկավարի խոսքով՝ հարձակվողը՝ մոտ 20 տարեկան երիտասարդ է, եկեղեցու դրսից պատուհանից կրակել է երեխաների ուղղությամբ։ Նա ինքնասպան է եղել։

Ենթադրյալ հանցագործը քրեական անցյալ չունի, հայտնի չէ՝ կապվա՞ծ է արդյոք դպրոցի հետ։ Տղամարդն ունեցել է հրացան, որսորդական հրացան և ատրճանակ, կրակել է բոլոր զենքերից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է․ «Տեղեկացված եմ ողբերգական կրակոցների մասին: Սպիտակ տունը կշարունակի հետևել այս սարսափելի իրավիճակին: Միացեք ինձ, աղոթենք բոլոր տուժածների համար»: