Միջազգային

Ռուսաստանը Լատվիային և Էստոնիային է փոխանցել շուրջ 15 մլն եվրո

Ռուսաստանը Լատվիային և Էստոնիային է փոխանցել ավելի քան 15 մլն եվրո՝ Ռուսաստանի քաղաքացիների թոշակները վճարելու համար։

Ռուսաստանը Լատվիային փոխանցել է մոտ 13 միլիոն եվրո, իսկ Էստոնիային՝ 2,4 միլիոն եվրո։ Գումարը կուղղվի երկրներում բնակվող ռուսաստանցիների՝ 2025թ. առաջին երեք եռամսյակի կենսաթոշակների վճարմանը։ 

Ռուսական կողմը պնդում է, որ միջոցների փոխանցմանը խոչընդոտել են պատժամիջոցները։ Ընդ որում, Լատվիայի իշխանությունները նշել են, որ սոցիալական վճարները պատժամիջոցների տակ չեն ընկնում։ 

Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն հայտարարել է, որ գումարները ստացվել են «զգալի դիվանագիտական աշխատանքից և Ռուսաստանի վրա ճնշումներից հետո»: