Միջազգային

Պատանու մահվան պատճառով Լոզանում բախումներ են

Շվեյցարիայի Լոզան քաղաքում անկարգություններ են բռնկվել 17-ամյա Մարվինի մահվանից հետո։

Օգոստոսի 26-ի երեկոյան շուրջ 200 երիտասարդ դուրս է եկել փողոցներ. նրանք քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» և պիկարդներ են նետել ոստիկանների ուղղությամբ, այրել աղբամաններ, վնասել քաղաքային մի ավտոբուս։ Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ։ Զանգվածային բախումները դադարել են միայն կեսգիշերից հետո։

Պատճառը Մարվինի ողբերգական վթարն է. օգոստոսի 24-ին նա փորձել է փախչել ոստիկանությունից գողացված մոպեդով, սակայն վթարի է ենթարկվել և զոհվել։ Մայրն ու ընկերները պնդում են, որ տղան չի գողացել մոպեդը։ Մարվինը երազում էր դառնալ ռեփեր և հիմնադրել էր երաժշտական խումբ։

Դեպքը զայրույթ է առաջացրել երիտասարդների շրջանում, հատկապես որ նմանատիպ միջադեպ արդեն տեղի էր ունեցել հունիսին, երբ 14-ամյա աղջիկ էր զոհվել ոստիկանությունից փախուստի ժամանակ։