Միջազգային

Հնդկաստանի նկատմամբ սահմանված 50% մաքսատուրքերը ուժի մեջ են մտել

Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ սահմանված 50% մաքսատուրքերը ուժի մեջ են մտել։ ԱՄՆ նախագահի կողմից ռուսական նավթի և զենքի գնման համար Հնդկաստանի նկատմամբ լրացուցիչ 25% տուրք սահմանելու մասին գործադիր հրամանագրի հրապարակումից մի քանի շաբաթ անց այն ուժի մեջ է մտել։

Սա Հնդկաստանին դասում է աշխարհի ամենաբարձր մաքսատուրքերով տուժած երկրների շարքը։ Սա կարող է հարված հասցնել աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսության արտահանմանը և աճին՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն մինչև վերջերս Հնդկաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է եղել։

«Մենք պետք է դառնանք ինքնաբավ՝ ոչ թե հուսահատությունից, այլ հպարտությունից ելնելով։ Տնտեսական եսասիրությունը ամբողջ աշխարհում աճում է, և մենք չպետք է նստենք ու լաց լինենք մեր դժվարությունների համար, մենք պետք է վեր կանգնենք և թույլ չտանք, որ ուրիշները մեզ իրենց ճիրաններում պահեն»,- անկախության տոնակատարություններին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարեդրա Մոդին։

Հնդկաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ արտադրության մասնաբաժինը լճացել է 15%-ի սահմաններում, չնայած նրա կառավարության կողմից տարիների ընթացքում սուբսիդիաների և արտադրության խթանների ներդրմանը։