Միջազգային

ExxonMobile-ը գաղտնի բանակցություններ է վարել «Ռոսնեֆտի» հետ

ExxonMobile-ը գաղտնի բանակցություններ է վարել «Ռոսնեֆտի» հետ

Ամերիկյան ExxonMobil նավթային ընկերությունը Ռուսաստան հնարավոր վերադարձի վերաբերյալ գաղտնի բանակցություններ է վարել «Ռոսնեֆտի» հետ: Այս մասին Wall Street Journal-ին (WSJ) հայտնել են իրազեկ աղբյուրները: Նրանց խոսքով՝ խոսքը «Սախալին-1» նախագծի վրա համատեղ աշխատանքի վերսկսման մասին է, եթե Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների ընթացքում դրան հավանություն տան ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանությունները:

Կոնտակտների գաղտնիության մակարդակն այնքան բարձր էր, որ Exxon-ում միայն մի քանի մարդ է իմացել դրանց մասին: Ամերիկյան ընկերության կողմից բանակցությունները վարել է փոխնախագահ Նիլ Չեփմանը։

Նա Կատարի մայրաքաղաք Դոհայում մասնավոր հանդիպում է ունեցել «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի հետ։ Ինչպես հիշեցնում Է WSJ-ն, Սեչինը գտնվում է Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո, ինչը նշանակում է, որ ամերիկացիներին արգելվում է նրա հետ գործ ունենալ՝ առանց ԱՄՆ ֆինանսների նախարարության լիցենզիայի: Դրան զուգահեռ, Exxon-ի ղեկավարությունը դիմել է ամերիկյան կառավարությանը, խնդրել աջակցել ընկերության՝ Ռուսաստան վերադառնալու հարցում և դրական պատասխան ստացել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական