Միջազգային

Ադրբեջանը երկարաձգում է Նախիջևան գազի մատակարարումն Իրանի միջոցով

Ադրբեջանը համաձայնության է եկել Թեհրանի հետ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, հայտնել է SOCAR-ը։

Ընթացիկ պայմանագիրը լրանում է այս տարի, նոր պայմանագիրն ստորագրման փուլում է։ 

Նախիջևանի տարեկան գազի պահանջարկը կազմում է 260-300 միլիոն խորանարդ մետր։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 21-ը Նախիջևան է մատակարարվել 188,5 միլիոն խորանարդ մետր գազ Իրանի միջոցով։

Ինչ վերաբերում է Իգդիր-Նախիջևան գազատարին, որը շահագործման է հանձնվել մարտի 5-ին, SOCAR-ը հայտարարել է, որ գազի փոխադրումը այս խողովակաշարով դեռևս չի սկսվել։