Միջազգային

Այլևս չենք զբաղվում Ուկրաինայի ֆինանսավորմամբ․ Թրամփ

Մենք այլևս չենք զբաղվում Ուկրաինայի ֆինանսավորմամբ, մենք զբաղվում ենք պատերազմը դադարեցնելով, սպանությունները դադարեցնելով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«ՆԱՏՕ-ն ֆինանսավորում է պատերազմը, մենք ոչինչ չենք ֆինանսավորում»,- ասել է նա։

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն դաշնակիցներին է վաճառում «միլիոնավոր և միլիարդավոր դոլարների» արժողությամբ զենք, այդ թվում՝ Patriot համակարգեր, և որ պաշտպանական գործարանները «կրկնապատկում և եռապատկում» են իրենց արտադրության ծավալները։