Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, թե Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունում ամրագրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցային ուղիների բացման կարևորությունը:
Նա ընդգծել է, որ Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի ապահովումը ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի համար:
Ըստ նրա, Զանգեզուրով անցնող նոր միջանցքը, որը կարևոր է Եվրոպայի և Ասիայի միջև կապի համար, կխթանի տնտեսական աճը․ այն նաև առկա երթուղիների մեծ թողունակությամբ այլընտրանք է:
Մուստաֆաևը նշել է, որ հաղորդակցային ուղիների բացումը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար, որը նպաստում է ոչ միայն հաղորդակցությանը, այլև պետությունների միջև վստահության ձևավորմանը: