Միջազգային

Չինաստանը և Ռուսաստանը պետք է նպաստեն ավելի արդար միջազգային կարգի ձևավորմանը. Ծինփին

Չինաստանը և Ռուսաստանը պետք է նպաստեն ավելի արդար միջազգային կարգի ձևավորմանը. Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Պեկինը և Մոսկվան պետք է նպաստեն միջազգային կարգի զարգացմանը՝ ավելի արդար և խելամիտ ուղղությամբ։

Ծինփինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ «Կողմերը պետք է պաշտպանեն իսկական բազմակողմանիությունը և նպաստեն ավելի արդար և խելամիտ միջազգային կարգի ձևավորմանը»,– ասել է նա։

Չինաստանի նախագահի խոսքով՝ Չինաստանը և Ռուսաստանը պետք է ակտիվորեն փոխանակվեն փորձով պետական կառավարման և օրենսդրության ոլորտներում։

Ծինփինը ընդգծել է, որ օրենսդրական ոլորտում համագործակցությունը կազմում է չին-ռուսական համապարփակ գործընկերության և նոր դարաշրջանում ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների անբաժանելի մասը։

«Չին-ռուսական հարաբերությունները ժամանակակից անկայուն և փոփոխվող աշխարհում խոշոր տերությունների միջև ամենակայուն, հասուն և ռազմավարական բովանդակությամբ հարաբերություններն են»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական