Միջազգային

Կորեայի ղեկավարը վախեցել է Թրամփի մոտ «Զելենսկու իրավիճակում» հայտնվելուց

Կորեայի ղեկավարը վախեցել է Թրամփի մոտ «Զելենսկու իրավիճակում» հայտնվելուց

Հարավային Կորեայի նախագահը պատմել է, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ կարդացել է նրա «Գործարք կնքելու արվեստը» գիրքը՝ բանակցություններում «Զելենսկու իրավիճակից» խուսափելու համար:

Ինչպես նշում է Reuters-ը, հանդիպումից ընդամենը մի քանի ժամ առաջ Թրամփը Truth Social-ում գրառում էր կատարել՝ «Ի՞նչ է կատարվում Հարավային Կորեայում: Սա նման է մաքրման կամ հեղափոխության», և հայտարարել էր, որ դա կքննարկի նախագահ Լիի հետ:

«Նախքան նախագահ Թրամփի հետ հանդիպելը, նա բավական սպառնալից գրառում էր հրապարակել»,- կատակով ասել է Լին: «Իմ աշխատակիցները մտահոգված էին, որ մենք կարող ենք հայտնվել Զելենսկու իրավիճակում: Բայց ես գիտեի, որ դա տեղի չի ունենա, քանի որ կարդացել էի նախագահ Թրամփի՝ «Գործարք կնքելու արվեստը» գիրքը»:

Լիի խոսքով՝ Թրամփը այլ երկրների հետ բանակցություններում հաճախ կոշտ պայմաններ է առաջադրում, բայց, վերջ ի վերջո, հանգում է խելամիտ լուծումների:

«Եվ քանի որ Կորեա-ԱՄՆ դաշինքն այդքան կարևոր է, ես վստահ էի, որ նա վնաս չի հասցնի մեր դաշինքին: Բոլորը խորհուրդ էին տալիս համբերություն ցուցաբերել»,- ընդգծել է Հարավային Կորեայի ղեկավարը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական